Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը
https://parstoday.ir/hy/news/armenia-i189814-Մեկնարկել_է_Ազգային_ժողովի_արտահերթ_նիստը
ՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստը գումարվել է կառավարության նախաձեռնությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2022 08:36 Asia/Tehran
  • Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը

ՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստը գումարվել է կառավարության նախաձեռնությամբ:

Օրակարգում ընդգրկված է 7 հարց:  Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով ՊՊԾ-ն առանձնացվում է Ազգային անվտանգության ծառայության մարմիններից:

Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել նաև Արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ստեղծել արտաքին հետախուզական ծառայություն:

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ կքննարկի նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ու մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ: