Համաժողովրդական հանրահավաք Ստեփանակերտում. ուղիղ
https://parstoday.ir/hy/news/armenia-i189930-Համաժողովրդական_հանրահավաք_Ստեփանակերտում._ուղիղ
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր` դեկտեմբերի 25-ին, համաժողովրդական հանրահավաք է ընթանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2022 10:49 Asia/Tehran
  • Համաժողովրդական հանրահավաք Ստեփանակերտում. ուղիղ

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր` դեկտեմբերի 25-ին, համաժողովրդական հանրահավաք է ընթանում:

Արցախցիները պահանջում են, որ ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները բացեն արդեն 2 շաբաթ լիակատար շրջափակման մեջ գտնվող Արցախի «կյանքի ճանապարհը»:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հազարավոր արցախցիներ են հավաքվել: Նշենք, որ առավոտյան արցախցիներին հանրահավաքի կոչով հանդես եկավ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Հանրահավաքին մասնակցում են նաեւ Արցախի նախկին 

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին` այդպիսով արդեն երկու շաբաթ լիակատար շրջափակման մեջ թողնելով Արցախի Հանրապետությունը:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։