ՄԻՊ-ն անհրաժեշտ է համարում Լաչինի միջանցք ուղարկել ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i190184-ՄԻՊ_ն_անհրաժեշտ_է_համարում_Լաչինի_միջանցք_ուղարկել_ՄԱԿ_ի_փաստահավաք_առաքելություն
ՄԱԿ-ը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 28, 2022 14:46 Asia/Tehran
  • ՄԻՊ-ն անհրաժեշտ է համարում Լաչինի միջանցք ուղարկել ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն

ՄԱԿ-ը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Թվիթեր»-ի իր էջում այս մասին գրել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը:

«ՄԱԿ-ը պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի Լաչինի միջանցք, որն արգելափակված է արդեն 17 օր. սա հարցի վերաբերյալ հստակ պատկերացում ունենալու միակ միջոցն է։ Եվ, այո, միայն այն փաստը, որ բացառապես ԿԽՄԿ-ի մեքենաներն են մուտք ու ելք անում, նշանակում է` շրջափակումը շարունակվում է»,- գրել է Գրիգորյանը:

armenpress.am