Հայաստանում քրեորեն պատժելի արարքներ կհամարվեն ինքնիշխանությունից հրաժարվելու գործողություններն ու կոչերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i190228-Հայաստանում_քրեորեն_պատժելի_արարքներ_կհամարվեն_ինքնիշխանությունից_հրաժարվելու_գործողություններն_ու_կոչերը
Հայաստանում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները և կոչերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2022 12:49 Asia/Tehran
  • Հայաստանում քրեորեն պատժելի արարքներ կհամարվեն ինքնիշխանությունից հրաժարվելու գործողություններն ու կոչերը

Հայաստանում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունները և կոչերը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Նախագծի ընդունման արդյունքում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություններ կատարելը։ Դրանք են բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները։ Քրեականացվելու են նաև նման գործողություններ կատարելուն, այսինքն՝ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը։ Իսկ եթե այդ կոչերը կատարվեն, օգտագործելով հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ լրատվամիջոցները կամ տեղեկատվական տեխնոլոգիաները, ապա կարող է սպառնալ 2-ից մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում»,- պարզաբանեց Մինասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթին ասաց, որ նախագծի ընդունմամբ որևէ մեկը հրապարակայնորեն չի կարող կոչ անել, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության՝ որպես պետություն գոյություն չունենալու մասին և ընդհանրապես չի կարող ինքնիշխանությունը նսեմացնելու և դրան ուղղված գործողություններ կատարել։