Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից այսօր 3 հիվանդ է տեղափոխվել Հայաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i190308-Կարմիր_խաչի_միջազգային_կոմիտեի_միջնորդությամբ_Արցախից_այսօր_3_հիվանդ_է_տեղափոխվել_Հայաստան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երեք հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2022 12:14 Asia/Tehran
  • Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից այսօր 3 հիվանդ է տեղափոխվել Հայաստան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երեք հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ՝ «սրտի փականային հիվանդություն, միտրալ և աորտալ փականների արտահայտված անբավարարություն», «սրտի ռիթմի խանգարում, նախասրտերի ֆիբրիլյացիա՝ պարոքսիզմալ ձև» և «ձախ կրծքագեղձի ինվազիվ ոչ յուրահատուկ կարցինոմա, էնդոմետրիոզ, արգանդի պարանոցի քաղցկեղ» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին բժիշկների հսկողության տակ։