Թուրքիան Հայաստանի հետ սահմանին ռազմաբազա է կառուցում
https://parstoday.ir/hy/news/armenia-i190826-Թուրքիան_Հայաստանի_հետ_սահմանին_ռազմաբազա_է_կառուցում
Թուրքիան Հայաստանի հետ սահմանին՝ Արարատ լեռան վրա մոդուլային ռազմաբազա է կառուցում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 07, 2023 13:00 Asia/Tehran
  • Թուրքիան Հայաստանի հետ սահմանին ռազմաբազա է կառուցում

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին՝ Արարատ լեռան վրա մոդուլային ռազմաբազա է կառուցում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Ծովի մակերևույթից 2100 մետր բարձրության վրա գտնվող ռազմաբազան հագեցած է լինելու գիշերային տեսանելիության տեսախցիկների ժամանակակից համակարգերով և ինքնակառավարվող զենքերով։

Նշվում է, որ ռազմաբազան Թուրքիան կառուցում է «ահաբեկչության դեմ պայքարելու համար»։