Վահե Ղազարյանը նշանակվել է ՆԳ նախարար
Հունվար 09, 2023 14:22 Asia/Tehran
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Վահե Ղազարյանին Ներքին գործերի նախարար նշանակելու մասին հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.Վահե Ղազարյանին նշանակել ներքին գործերի նախարար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասվում է հրամանագրում:
Վահե Ղազարյանը զբաղեցնում էր ՀՀ ոստիկանապետի պաշտոնը։
Պիտակ