Հայաստանը ստեղծված իրավիճակում նպատակահարմար չի համարում իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություն անցկացնելը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ զորախմբերի համատեղ զորավարժությունը Հայաստանում այս տարի չի կայանա, ստեղծված իրավիճակում Հայաստանը նպատակահարմար չի համարել զորավարժության անցկացումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա խոսեց հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ընթացքում։
«ՀՀ պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում: Եվ այդ զորավարժությունները ՀՀ-ում, համենայնդեպս, այս տարի չեն կայանա»,-ասաց Փաշինյանը:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀՀ տարածքում անցկացվելու է ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբերի «Անխախտ եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը:
Մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է,որ սկզբունքային է համարում այն, որ Հայաստանում լրագրողերի աշխատանքը որևէ կերպ չխոչընդոտվի։
«Ինձ համար սկզբունքային է, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն լրագրողների, այլև սեփական օրինական գործունեությամբ զբաղվող ոչ մի մարդու աշխատանք չխոչընդոտվի։ Ես դատապարտում եմ ցանկացած բռնություն, ցանկացած խոչընդոտ»,- ասաց վարչապետը։
Հայաստանի Հանրապետության կառավարության գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել Լաչինի միջանցքը բացելու համար։ Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։
Վարչապետը նախ ասաց, որ չի կարծում, թե գործընկերների հետ պետք է վերջնագրերի լեզվով խոսել։
«Մենք առաջնային ենք համարում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման հարցը և կարևոր ենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լինի այն սուբյեկտը, որը կխոսի այդ բոլոր թեմաների մասին։ Իրենք պետք է որոշումներ կայացնեն, և մենք իրենց կաջակցենք մեզ հասու բոլոր միջոցներով։ Մենք այսօր ապահովում ենք հումանիտար, ֆինանսական հարցերը, ինչով կկարողանանք՝ կաջակցենք։ Մեր դիրքորոշումը սա է»,- ասաց վարչապետը։
Նա ընդգծեց, որ հայկական կողմի համար կարևոր է չդառնալ նոր սադրանքի պատճառ, ուստի «մեր գործողությունները բխում են հենց այս տրամաբանությունից»։
Փաշինյանը, հիշեցնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցը, ինչպես նաև հանդիպումը Պրահայում, նկատեց․ «Կարևոր է դինամիկա ունենալ հարաբերություններում։ Հույս ունեմ, որ առաջիկայում երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի սահմանը, ինչպես նաև ակնկալում ենք սահմանի բացում դիվանագիտական անձնագիր ունեցողների համար»։
«Ադրբեջանը չի վերադարձնում հայ գերիներին, որպեսզի դա օգտագործի որպես Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու լծակ, որպեսզի ՀՀ կառավարությունը, այդ թվում` ներքին ճնշումների ազդեցության տակ գնա որոշումների», ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է աշխատել գերիների վերադարձի ուղղությամբ, քանի դեռ հարցը լուծված չէ:
«Անհետ կորածների հետ կապված որոնողական աշխատանքներ են տեղի ունենում: Մեր ոչ բոլոր նահատակների մարմիններն են հայտնաբերվել»,-ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ, որ խաղաղություն մուրալով կարելի է իրական խաղաղության հասնել։ Ըստ վարչապետի՝ խաղաղությունը պետք է վաստակել։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհրաժարվի ստորագրել խաղաղության համաձայնագիրը, եթե այդ տեքստը չհամապատասխանի ՀՀ պետական շահերին։Այս մասին նա հայտարարեց հունվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։