Մոսկվային անհանգստացնում է Բաքվի և Երևանի հարաբերություններում բացասական միտումը․ Զախարովա
https://parstoday.ir/hy/news/armenia-i191138-Մոսկվային_անհանգստացնում_է_Բաքվի_և_Երևանի_հարաբերություններում_բացասական_միտումը_Զախարովա
Մոսկվային անհանգստացնում է Բաքվի և Երևանի հարաբերություններում վերջին շաբաթների ընթացքում ի հայտ եկած բացասական միտումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2023 12:17 Asia/Tehran
  • Մոսկվային անհանգստացնում է Բաքվի և Երևանի հարաբերություններում բացասական միտումը․ Զախարովա

Մոսկվային անհանգստացնում է Բաքվի և Երևանի հարաբերություններում վերջին շաբաթների ընթացքում ի հայտ եկած բացասական միտումը։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կոշտ հռետորաբանության ակտիվացումը և մեղադրանքների փոխանակումն ուղեկցվում է տարածաշրջանում լարվածության աճով։ Մենք կոչ ենք անում հայկական և ադրբեջանական կողմերին բարի կամք դրսևորել և համատեղ փոխզիջումներ փնտրել»,- ասել է նա։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ասուլիսի ընթացքում անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին և Լաչինի միջանցքի բլոկադայի իրավիճակին։ «Շարունակում ենք Լաչինի միջանցքի ամբողջական ապաբլոկավորման աշխատանքները։ ՌԴ ՆԳՆ-ի, ՊՆ-ի և խաղաղապահների միջոցով հետևողական քայլեր են արվում դեէսկալացիայի համար։ Անհրաժեշտ է բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնել։

Ներկայումս միջանցքով անցնում են հումանիտար օգնության շարասյուներ։ Մեր խաղաղապահների դեմ հանրային հարձակումն ու պրովոկացիաները անընդունելի են։ ՄԱԿ ԱԽ հայտարարության հետ կապված. փաստաթղթի ֆրանսիացի հեղինակները անուշադրության են մատնել մեր առաջարկները։ Հայ-ադրբեջանական սահմանազատման թեմայով մենք պաշտպանում ենք երկկողմ հանձնաժողովի աշխատանքները, այդ թվում՝ քարտեզագրական տվյալների փոխանցմամբ»։