Պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Ֆրանսիայի ԱԺ նախագահը
https://parstoday.ir/hy/news/armenia-i191168-Պաշտոնական_այցով_Հայաստան_է_ժամանում_Ֆրանսիայի_ԱԺ_նախագահը
Հունվարի 12-14-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Յաել Բրոն-Պիվեն իր հայ պաշտոնակցի՝ Ալեն Սիմոնյանի հրավերով։ Նրան կուղեկցի հայ-ֆրանսիական հարաբերություններում ներգրավված ֆրանսիացի պատգամավորների պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2023 14:38 Asia/Tehran
  • Պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Ֆրանսիայի ԱԺ նախագահը

Հունվարի 12-14-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Յաել Բրոն-Պիվեն իր հայ պաշտոնակցի՝ Ալեն Սիմոնյանի հրավերով։ Նրան կուղեկցի հայ-ֆրանսիական հարաբերություններում ներգրավված ֆրանսիացի պատգամավորների պատվիրակությունը։ Այս մասին հայտնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատնից:

«Այցի նպատակն է ամրապնդել երկու խորհրդարանների միջև կապերը և հավաստել Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանին ներկայիս դժվարին համատեքստում։

Ազգային ժողովի նախագահը կհանդիպի իր հայ պաշտոնակցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

Տիկին Բրոն-Պիվեն կայցելի Ցեղասպանության հուշահամալիր և կհանդիպի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Նա կայցելի նաև Զինվորի տուն և Հայաստանում ֆրանսիական համալսարան»,- նշված է հաղորդագրության մեջ։