Հայաստանի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ հանդիպմանն քննարկել է տարածաշրջանում առկա իրավիճակը և բոլոր այն հարցերը, որոնք առաջացել են Լաչինի միջանցքի փակման հետ կապված։
«Քննարկեցինք առկա իրավիճակը մեր տարածաշրջանում, քննարկեցինք այն բոլոր հարցերը, որոնք առաջացել են Լաչինի միջանցքի հետ փակման հետ կապված։ Ներկայացրել եմ առկա իրավիճակը։ Կարող եմ վստահ ասել, որ ֆրանսիացի մեր գործընկերները բավականին լավ տեղեկացված են և ուշի ուշով հետևում են այդ գործընթացներին, որոնք տեղի են ունենում թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Լաչինի միջանցքի շուրջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ամփոփելով Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ հանդիպման արդյունքները։