Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը․ Ֆրանսիայի ԱԺ նախագահ
https://parstoday.ir/hy/news/armenia-i191244-Ֆրանսիան_չի_ճանաչում_Լեռնային_Ղարաբաղի_անկախությունը_Ֆրանսիայի_ԱԺ_նախագահ
Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն անդրադարձավ Ֆրանսիայի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ հարցին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2023 14:48 Asia/Tehran
  • Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը․ Ֆրանսիայի ԱԺ նախագահ

Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեն անդրադարձավ Ֆրանսիայի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ հարցին։

«Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և սա համապատասխան է միջազգային իրավունքին, որին մենք ենթարկվում ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ճիշտ ժամանակը չէ ճանաչելու Արցախի անկախությունը՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը հումանիտար աղետ է ստեղծել այնտեղ: