Ալեքսանդր Պետրակովը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովըկգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտում է ՀՖՖ-ն: Հունվարի 14-ին կայացավ ՀՖՖԳործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի ազգային հավաքականիգլխավոր մարզչի նշանակման հարցը: 1.5 ժամ տևած քննարկումներից հետո առաջարկվածթեկնածուներից ընտրվեց Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ ԱլեքսանդրՊետրակովը: Ալեքսանդր Պետրակովը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 6-ին՝ Կիևում։Մարզչական կարիերայի ընթացքում Պետրակովը մարզել է Ուկրաինայի տարբեր տարիքայինհավաքականներ։
Պետրակովի գլխավորած Ուկրաինայի Մ-19 հավաքականը 2018 թվականին դուրս է եկել Եվրոպայիառաջնության կիսաեզրափակիչ, իսկ 2019-ին Ուկրաինայի մինչև 20 տարեկանների ազգայինհավաքականը Պետրակովի գլխավորությամբ դարձել է Աշխարհի մինչև 20 տարեկաններիառաջնության չեմպիոն։
Ալեքսանդր Պետրակովի մարզչական կարիեիան.«Բուդիվելնիկ» Իվանկով - 1991-1993«Տորպեդո» Զապարոժիե (մարզչի օգնական) – 1993-1994ԲԿՄԱ-2 Կիև (մարզչի օգնական) – 1996-1998ԲԿՄԱ-2 Կիև – 1998-1999«Սպարտակ» Սումի – 2000«Վիննիցա» - 2001«Վիննիցա» (մարզչի օգնական) – 2001«Դինամո» Կիև (ակադեմիա) – 2002-2005Իվան Պոդդուբնիի անվան Օլիմպիական քոլեջ – 2006-2010Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2011Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2012Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2013Ուկրաինայի Մ-19 հավաքական – 2014Ուկրաինայի Մ-20 հավաքական և Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2015Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2016Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2017Ուկրաինայի Մ-19 հավաքական – 2018Ուկրաինայի Մ-20 հավաքական և Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2019Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2020Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2021Ուկրաինայի ազգային հավաքական – 2021-2022
https://armenpress.am/arm/news/1101700.html