Երևանի քաղաքապետի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է Թեհրան
https://parstoday.ir/hy/news/armenia-i191502-Երևանի_քաղաքապետի_գլխավորած_պաշտոնական_պատվիրակությունը_մեկնել_է_Թեհրան
Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի հրավերով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-19-ը պաշտոնական այցով կլինի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2023 16:07 Asia/Tehran
  • Երևանի քաղաքապետի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է   Թեհրան

Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի հրավերով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-19-ը պաշտոնական այցով կլինի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում:

Այցի շրջանակում Երևանի և Թեհրանի միջև կստորագրվի քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր: Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Թեհրանի գործընկերոջ՝ Ալիռեզա Զաքանիի և քաղաքային խորհրդի նախագահ Մոստաֆա Չամռանիի հետ:

Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև քաղաքային տնտեսության կառավարման մի շարք կառույցներ: