Նիկոլ Փաշինյանը խիստ պատիժ է խոստացել զորանոցում բռնկված հրդեհի պատասխանատուների նկատմամբ
Հայաստանի կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, 2022 թ-ի դեկտեմբերի 21-ին ԶՈՒ ԳՇ պետը ստորագրել է 12 ԳՇ կարգադրությունը, որի 7-րդ կետում հստակ հրահանգավորած է՝ խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը։
Հայաստանի վարչապետի խոսքով՝ հրամանի պրիմիտիվ պահպանումը թույլ կտար չունենալ Գեղարքունիքի զորամասում տեղի ունեցած դեպքը։
Հույս ունեմ՝ Գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն ի հայտ կբերեն բոլոր հանգամանքները»,-նշեց վարչապետը։
Կառավարության նիստում Փաշինյանն ասաց, որ այդ հարցում զիջումներ չեն լինելու։
Ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալներով՝ Գեղարքունիքի N զորամասում հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով տեղի է ունեցել բռնկում: Օգտագործվել է նաև արգելված միջոց՝ ավտոբենզին, ինչի հետևանքով հրդեհը հնարավոր չի եղել հետագայում մարել։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով ՊՆ N զորամասի կացարանում 15 զինվորի կյանք խլած բռնկված հրդեհին, ասաց Հայաստանի ՊՆ նախարար Սուրեն Պպաիկյանը։