Նիկոլ Փաշինյանը խիստ պատիժ է խոստացել զորանոցում բռնկված հրդեհի պատասխանատուների նկատմամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i191610-Նիկոլ_Փաշինյանը_խիստ_պատիժ_է_խոստացել_զորանոցում_բռնկված_հրդեհի_պատասխանատուների_նկատմամբ
Հայաստանի կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, 2022 թ-ի դեկտեմբերի 21-ին ԶՈՒ ԳՇ պետը ստորագրել է 12 ԳՇ կարգադրությունը, որի 7-րդ կետում հստակ հրահանգավորած է՝ խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2023 13:06 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը խիստ պատիժ է խոստացել զորանոցում բռնկված հրդեհի պատասխանատուների նկատմամբ

Հայաստանի կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, 2022 թ-ի դեկտեմբերի 21-ին ԶՈՒ ԳՇ պետը ստորագրել է 12 ԳՇ կարգադրությունը, որի 7-րդ կետում հստակ հրահանգավորած է՝ խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը։

Հայաստանի վարչապետի խոսքով՝ հրամանի պրիմիտիվ պահպանումը թույլ կտար չունենալ Գեղարքունիքի զորամասում տեղի ունեցած դեպքը։

 Հույս ունեմ՝ Գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն ի հայտ կբերեն բոլոր հանգամանքները»,-նշեց վարչապետը։

Կառավարության նիստում Փաշինյանն ասաց, որ այդ հարցում զիջումներ չեն լինելու։

Ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալներով՝  Գեղարքունիքի N զորամասում հրդեհային անվտանգության կանոնների խախտման հետևանքով տեղի է ունեցել բռնկում: Օգտագործվել է նաև արգելված միջոց՝ ավտոբենզին, ինչի հետևանքով հրդեհը հնարավոր չի եղել հետագայում մարել։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով ՊՆ N  զորամասի կացարանում 15 զինվորի կյանք խլած  բռնկված հրդեհին, ասաց Հայաստանի ՊՆ նախարար Սուրեն Պպաիկյանը։