Լաչինի միջանցքի շրջափակման միակ նպատակը ԼՂ հայերի էթնիկ զտումն է. Մարուքյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i191700-Լաչինի_միջանցքի_շրջափակման_միակ_նպատակը_ԼՂ_հայերի_էթնիկ_զտումն_է._Մարուքյան
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման միակ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2023 08:07 Asia/Tehran
  • Լաչինի միջանցքի շրջափակման միակ նպատակը ԼՂ հայերի էթնիկ զտումն է. Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման միակ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը նշել է, որ Ադրբեջանի ստեղծած հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում դեռ շարունակվում է:

«Լաչինի միջանցքի շրջափակման միակ նպատակը Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումն է. մարդկության դեմ հանցագործություն։ Կյանքի ցանկացած ճանապարհի շրջափակում ագրեսիայի ակտ է։ Մենք պետք է իրերն անվանենք իրենց անուններով»,-նշել է Մարուքյանը:

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

https://armenpress.am/arm/news/1102240.html