Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից տարհանել են Ռուսաստանի 44 քաղաքացու
Հունվար 30, 2023 16:09 Asia/Tehran
Ռուսական խաղաղապահ առաքելությունը իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ ԼՂ-ում գտնվող ՌԴ քաղաքացիները տարհանվել են։
Մասնավորապես նշված է․
Ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում ամանորյա տոներին Լեռնային Ղարաբաղ ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները երեկ տարհանվել են Հայաստանի տարածք։ Ընդհանուր՝ 44 մարդ, այդ թվում՝ 7 երեխա։ Որտեղ մենք ենք, այնտեղ խաղաղություն է»։
Պիտակ