Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից տարհանել են Ռուսաստանի 44 քաղաքացու
https://parstoday.ir/hy/news/armenia-i192370-Խաղաղապահները_Լեռնային_Ղարաբաղից_տարհանել_են_Ռուսաստանի_44_քաղաքացու
Ռուսական խաղաղապահ առաքելությունը իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ ԼՂ-ում գտնվող ՌԴ քաղաքացիները տարհանվել են։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունվար 30, 2023 16:09 Asia/Tehran
  • Խաղաղապահները Լեռնային Ղարաբաղից տարհանել են Ռուսաստանի 44 քաղաքացու

Ռուսական խաղաղապահ առաքելությունը իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ ԼՂ-ում գտնվող ՌԴ քաղաքացիները տարհանվել են։

Մասնավորապես նշված է․

Ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում ամանորյա տոներին Լեռնային Ղարաբաղ ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները երեկ տարհանվել են Հայաստանի տարածք։ Ընդհանուր՝ 44 մարդ, այդ թվում՝ 7 երեխա։ Որտեղ մենք ենք, այնտեղ խաղաղություն է»։