ՀՀ նախագահն ու Ալեն Սիմոնյանը Իրանին ուղղված գրառումներ են արել
https://parstoday.ir/hy/news/armenia-i193228-ՀՀ_նախագահն_ու_Ալեն_Սիմոնյանը_Իրանին_ուղղված_գրառումներ_են_արել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Իրանի ժողովրդին շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակի առթիվ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2023 09:49 Asia/Tehran
  • ՀՀ նախագահն ու Ալեն Սիմոնյանը Իրանին ուղղված գրառումներ են արել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Իրանի ժողովրդին շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-ամյակի առթիվ։

«Հայաստանը ցանկանում է ընդլայնել և խորացնել փոխշահավետ համագործակցությունը Իրանի հետ` հօգուտ տարածաշրջանային անվտանգության և մեր ժողովուրդների շահերի։ Իրանի եղբայրական ժողովրդին և կառավարությանը խաղաղություն, բարօրություն և բարգավաճում եմ մաղթում»,– Twiter-ում գրել է ՀՀ նախագահը:

Շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Իրանը մեր հազարամյա հարևանն է, Հայաստանի բարեկամը։ Այսպես եղել է, կա և կլինի։ Շնորհավոր Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային տոնը»,–գրել է նա։

Ավելի վաղ ՀՀ նախագահն ընդունել էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և շնորհավորել Իսլամական հեղափոխության հաղթանակի 44-րդ տարեդարձի առթիվ։