Բաքվի ու Երևանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը ներկայացվել է Մինսկի խմբին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստն ուղարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին։
TRT-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը Բաքվին է ուղարկել Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի խնդրի խաղաղ կարգավորման առաջարկի նախագիծը։
Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է. «Հույս ունեմ, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման բանակցություններում որոշակի առաջընթաց կգրանցվի»։
ՀՀ վարչապետը հավելել է. «Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման համաձայնագրի նախագծի աշխատանքների հերթական փուլը ավարտվել է և առաջարկը ներկայացվել է Բաքվին»:
Նա նշել է, որ միշտ պատրաստ է ստանձնել համաձայնագրի շուտափույթ ստորագրման պատասխանատվությունը: