Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i193642-Նիկոլ_Փաշինյանը_մասնակցել_է_Մյունխենի_անվտանգության_համաժողովի_բացման_արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Փետրվար 17, 2023 18:39 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը:

Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցում են մի քանի տասնյակ երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ:

Մասնակիցների թվում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը և այլք:

Համաժողովի շրջանակում նախատեսված են վարչապետ Փաշինյանի մի շարք երկկողմ հանդիպումներ:

Հիշեցնենք` Փաշինյանը 2020 թվականի փետրվարին աշխատանքային այցով մեկնել էր Գերմանիա, որտեղ մասնակցել էր Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը և հանդիպում անցկացրել Ալիևի հետ։