Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Վերին Շորժայի ուղղությամբ
Մարտ 14, 2023 06:58 Asia/Tehran
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտի 13-ին՝ ժամը 19:00-19:30-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։
Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 22:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
https://armenpress.am/arm/news/1106218.html
Պիտակ