Նիկոլ Փաշինյանը շատ անկեղծ է որակում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները
Մարտ 14, 2023 14:13 Asia/Tehran
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ճգնաժամ չի տեսնում:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շատ անկեղծ են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նման կարծիք հայտնեց մարտի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները շատ անկեղծ են, ես ճգնաժամ չեմ տեսնում: Մենք խոսում ենք, քննարկում ենք, և մենք ֆիքսում ենք, որ կան խնդիրներ, որոնց մի մասը օբյեկտիվ են: Այդ խնդիրները սուբյեկտիվ չեն, որ հարաբերությունների վրա ճգնաժամային ազդեցություն ունենան: Մեր հարաբերությունները բնականոն վիճակում են, ինչը չի նշանակում, որ չկան փոխադարձ անհանգստություններ»,- ասաց Փաշինյանը:
armenpress.am
Պիտակ