Բաքվում նորից սպառնալիքներ են հնչեցրել Հայաստանի հասցեին
https://parstoday.ir/hy/news/armenia-i195356-Բաքվում_նորից_սպառնալիքներ_են_հնչեցրել_Հայաստանի_հասցեին
Ադրբեջանի ԱԳՆ-ում նորից սպառնացել են Հայաստանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 15, 2023 15:00 Asia/Tehran
  • Բաքվում նորից սպառնալիքներ են հնչեցրել Հայաստանի հասցեին

Ադրբեջանի ԱԳՆ-ում նորից սպառնացել են Հայաստանին։

«Հակառակ խոստումներին եւ պարտավորություններին, որոնք տվել է վարչապետ Ն.Փաշինյանը միջազգային տարբեր հարթակներում, նրա իրականացրած հակաադրբեջանական քարոզչությունը, այդ թվում հռետորաբանությունը, խափանելով խաղաղության համաձայնագրի բանակցությունները եւ միջազգային միջնորդների ջանքերը, լավ ապագա չի խոստանում Հայաստանի համար». ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները 2023թ. մարտի 14-ի մամուլի ասուլիսում։

«Հայաստանի տարածքում իրենց հողերից ադրբեջանցիների բռնի տեղահանման փաստի ժխտումը Հայաստանի վարչապետի կողմից վկայում է այն մասին, որ նա մտադիր է արդարացնել էթնիկ զտումների պարբերական եւ նպատակաուղղված քաղաքականությունը, որը Հայաստանը վարել է տասնամյակներ շարունակ»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

news.am