Թևակոխել ենք խաղաղության պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ
https://parstoday.ir/hy/news/armenia-i195410-Թևակոխել_ենք_խաղաղության_պայմանագրի_նախագծի_քննարկման_4_րդ_շրջափուլ
«Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի նոր առաջարկները։ Այսպիսով, թևակոխել ենք պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ», - տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2023 12:29 Asia/Tehran
  • Թևակոխել ենք խաղաղության պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ

«Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի նոր առաջարկները։ Այսպիսով, թևակոխել ենք պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ», - տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում։

Նրա խոսքով՝ Հայաստանը կքննարկի ու կներկայացնի իր դիտարկումները. «Մենք հավատարիմ ենք ու չենք շեղվելու խաղաղության օրակարգից։ Միևնույն ժամանակ, միջազգային հանրության ուշադրությունը պետք է հրավիրեմ այն փաստի վրա, որ, ի հեճուկս 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի, մինչև հիմա Ադրբեջանը չի վերադարձրել հայ գերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ինչպես նաև շարունակում է օկուպացիայի տակ պահել 1994, 2021, 2022թթ․ ագրեսիայի արդյունքում բռնազավթած ՀՀ ինքնիշխան տարածքները»։