Ալիեւը ցինիկաբար առաջարկել է Հայաստանին ընդունել «ադրբեջանցի փախստականներին»՝ «Ղարաբաղում հայերի» ներկայության դիմաց
https://parstoday.ir/hy/news/armenia-i195450-Ալիեւը_ցինիկաբար_առաջարկել_է_Հայաստանին_ընդունել_ադրբեջանցի_փախստականներին_Ղարաբաղում_հայերի_ներկայության_դիմաց
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Անկարայում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովում, ցինիկ առաջարկ է արել Հայաստանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2023 16:07 Asia/Tehran
  • Ալիեւը ցինիկաբար առաջարկել է Հայաստանին ընդունել «ադրբեջանցի փախստականներին»՝ «Ղարաբաղում հայերի» ներկայության դիմաց

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Անկարայում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովում, ցինիկ առաջարկ է արել Հայաստանին։

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի կողմից մշակված վերադարձի հայեցակարգի համաձայն՝ ներկայիս Հայաստանի տարածքից բռնի տեղահանված ադրբեջանցիներին հայրենի հողեր վերադարձնելու համար պետք է ձեռք բերվի իրավաբանորեն պարտադիր միջազգային համաձայնություն՝ երաշխավորման եւ վավերացման համապատասխան մեխանիզմով։  Ճիշտ այնպես, ինչպես մենք՝ ադրբեջանական պետությունը, կապահովենք Ղարաբաղում բնակվող հայերի անհատական իրավունքներն ու անվտանգությունը, Հայաստանը նույնպես պետք է ապահովի արեւմտյան ադրբեջանցիների իրավունքներն ու անվտանգությունը փոխադարձության սկզբունքի հիման վրա»,-Ալիեւի խոսքը մեջբերում է АПА-ն։  

Փաստացի Ալիեւը դրանով փորձում է հետագա ագրեսիայի համար դանդաղ գործողության ական գործի դնել։

news.am