Իլհամ Ալիևը կրկին պատերազմով սպառնացել է Հայաստանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i195536-Իլհամ_Ալիևը_կրկին_պատերազմով_սպառնացել_է_Հայաստանին
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնացել է Հայաստանին նոր պատերազմով և հայկական հողերի օկուպացմամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2023 12:18 Asia/Tehran
  • Իլհամ Ալիևը կրկին  պատերազմով սպառնացել է Հայաստանին

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնացել է Հայաստանին նոր պատերազմով և հայկական հողերի օկուպացմամբ։

 «Ենի Մուսավաթ»  կայքի հաղորդման համաձայն  Թարթար քաղաք մեկնած Իլհամ Ալիևը անտեսելով միջազգային օրենքները սպառնացել է Հայաստանին։

Իլհամ Ալիևն ասել է. «Հայերը կարող են հարմարավետ ապրել Հայաստանին պատկանող 29000 քառակուսի կիլոմետր հողում միայն այն դեպքում, եթե ընդունեն Բաքվի նախապայմանը»։

Ադրբեջանի նախագահը Հայաստանի խաղաղությունը պայմանավորել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի Հանրապետության տարածք ճանաչելով եւ ասել.«Երեւանը պետք է խաղաղության պայմանագիր կնքի Բաքվի հետ եւ սահմանազատատումը կատարի մեր պայմաններով»:

Իլհամ Ալիևը սպառնացել է, որ եթե Հայաստանը չճանաչի Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ ելնելով Բաքվի նախապայմանից, մենք չենք ճանաչի Երևանի տարածքային ամբողջականությունը, և դրա հետևանքների պատասխանատուն կլինի Հայաստանը։

ԱՀ նախագահն ասել է, որ Բաքուն ուժեղ կամք ունի, և այդ կամքը դրսևորել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ։