Ադրբեջան-Հայաստան պատերազմի վտանգը և դրա անորոշ հետևանքները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ Հայաստանին պատերազմով ու հողերի գրավամմբ է սպառնացել: Կնոջ և դստեր հետ Թարթառ մեկնած Ալիևը, հերթական անգամ, անտեսելով միջազգային օրենքները, սպառնացել է Հայաստանին:
Նա ասել է. «Հայերը միայն այն դեպքում կարող են հանգիստ ապրել Հայաստանին պատկանող 29000 քառակուսի կիլոմետր հողում, եթե ընդունեն Բաքվի նախապայմանը»: Նա հավելել է, որ խաղաղության համար Հայաստանը պետք է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք ճանաչի:
Ալիևն ասել է. «Երևանը Բաքվի հետ խղաղության պայմանագիրը պետք է կնքի և սահմանային աշխատանքներն իրականացնի մեր պայմաններով: Իսկ եթե Բաքվի նախապայմանի համաձայն Երևանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք մեր հերթին չենք ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունն ինչի հետևանքների համար պատասխանատու կլինի պաշտոնակյան Երևանը»:
Ադբեջանի նախագահի այս հայտարարությունն անկասկած արտաքին դերակատարների առաջարկների իրականացման շարունակությունն է, որոնց նպատակն է Ադրբեջանին նախապատարստել Հայաստանի հետ նոր պատերազմի՝ այդ երկրի հարավի հողերը գրավելու նպատակով: Ղարաբաղյան երրորդ պատերազմի դեպքում ամենամեծ վնասը կրելու են տարածաշրջանի, հատկապես՝ Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներն ու կառավարությունները:
Հարավային Կովկասում ցանկացած նոր պատերազմ ավելի կսրի այնտեղ ապրող ժողովուրդների խնդիրները: Միևնույն ժամանակ, այդ պատերազմը կլինի ի վնաս ղարաբաղյան երկրորդ պատերազմում հղաթած երկրի: ՌԴ Պետդումայի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն անցյալ տարի ասել էր. «Պետք է կամք դրսևորել՝ Բաքվի կառավարությանը խաղաղություն պարտադրելու համար, հակառակ դեպքում մենք ականատես կլինենք նոր ռազմական ծրագրի՝ «մինչև հաղթանակի վերջ»։
Riafan.ru-ին տված հարցազրույցում, Զատուլինն ասել է. «Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ հայերը Ղարաբաղում և Ադրբեջանի կազմում կարող են ապրել այնպես, ինչպես Արաքսի հյուսիսի ադրբեջանցիները, իրականությանը չի համապատասխանում: Իլհամ Ալիևի խոսքերին ոչ ոք չի հավատում։ Նա բազմիցս ցույց է տվել իր իսկական վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ»։
Ազգությամբ ադրբեջանցի քաղաքական փորձագետ, ամերիկաբնակ Արիֆ Յունուսը 2021թ. Օսմանի Ղեզի հեռուստաալիքի հետ զրույցում ասել էր. «Ռուսները հստակ ասում են, որ Ղարաբաղի տարածաշրջան են եկել երկար մնալու նպատակով, հետևաբար, նրանց պատրվակ է պետք: Իսկ այդ պատրվակներից մեկը պատերազմն է»:
Իրականում, Ադրբեջանում ազդեցություն ունեցող այլ երկրների կործանարար ջանքերով և ղարաբաղյան խաղաղ համաձայնագրին մասնակցելու արևմտյան կառավարությունների քաղաքականության ու Կովկասի տարածաշրջանում ազդեցության պայմաններում, Հայաստանի դեմ ուղղված տարօրինակ հայտարարությունների միջոով, Ալիևը փորձում է իրականություն դարձնել օտարերկրացիների պահանջները: