ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած լուրը կրակոցների մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i195632-ՊՆ_ն_հերքում_է_Ադրբեջանի_սահմանապահ_ծառայության_տարածած_լուրը_կրակոցների_մասին
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը, թե Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 20, 2023 07:31 Asia/Tehran
  • ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի սահմանապահ ծառայության տարածած լուրը կրակոցների մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը, թե Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

 

«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 20-ին ժամը 02:50-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

https://armenpress.am/arm/news/1106712.html