Զինծառայողը մոլորվելու հետևանքով հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում
https://parstoday.ir/hy/news/armenia-i195692-Զինծառայողը_մոլորվելու_հետևանքով_հայտնվել_է_ադրբեջանական_վերահսկողության_տակ_գտնվող_տարածքում
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն մարտի 21-ին ժամը 12:20-ի սահմաններում, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում,նախնական տվյալներով՝ մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 21, 2023 13:51 Asia/Tehran
  • Զինծառայողը մոլորվելու հետևանքով հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն մարտի 21-ին ժամը 12:20-ի սահմաններում, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում,նախնական տվյալներով՝ մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։

 Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, մանրամասնելով, որ անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։

https://armenpress.am/arm/news/1106850.html