Հայտնաբերվել է մոլորված զինծառայողը. կյանքին վտանգ չի սպառնում
Մարտ 22, 2023 07:09 Asia/Tehran
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում մարտի 22-ին հայտնաբերվել է:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, նշելով, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն մարտի 21-ին ժամը 12:20-ի սահմաններում, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում,նախնական տվյալներով՝ մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։
https://armenpress.am/arm/news/1106899.html
Պիտակ