Ադրբեջանը խոսում է պատմական քարտեզներով դելիմիտացիայի մասին, որն անընդունելի է. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i195808-Ադրբեջանը_խոսում_է_պատմական_քարտեզներով_դելիմիտացիայի_մասին_որն_անընդունելի_է._Փաշինյան
Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզներով դելիմիտացիա անելու մասին, որը բացարձակապես անընդունելի է, քանի որ հակասում է գրավոր պայմանավորվածություններին։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Մարտ 23, 2023 08:33 Asia/Tehran
  • Ադրբեջանը խոսում է պատմական քարտեզներով դելիմիտացիայի մասին, որն անընդունելի է. Փաշինյան

Ադրբեջանը շարունակաբար խոսում է ինչ-որ պատմական քարտեզներով դելիմիտացիա անելու մասին, որը բացարձակապես անընդունելի է, քանի որ հակասում է գրավոր պայմանավորվածություններին։

Կառավարության նիստի մեկնարկից առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարի մարտի 18-ի ելույթին։

Նա նշեց, որ այդ ելույթից կարելի է մեկ հիմնական ուղերձ դուրս բերել` Իլհամ Ալիևը բացահայտ ասաց, թե ՀՀ–ն պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և համաձայնի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու։

«Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ ՀՀ–ի նկատմամբ, և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում, դժվար է որակել»,–ասաց Փաշինյանը` հիշեցնելով Պրահայում և Սոչիում ընդունված հայտարարությունները։

Նրա խոսքով` այդ հայտարարությունից հետո, որն ուղիղ արձանագրում է այն հանգամանքի, որ խորհրդային հանրապետությունների սահմանները վերածվել են պետական սահմանների, Ադրբեջանը խոսում է պատմական քարտեզներով դելիմիտացիա անելու մասին։

Վարչապետը շեշտեց, որ պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի գործելակերպն է պատճառը, որ հայկական կողմը շարունակում է պնդել, որ թե՛ ՀՀ–Ադրբեջան խաղաղության պայմանագրի, թե՛ ԼՂ ժողովրդի անվտանգության հարցով Ստեփանակերտ-Բաքու պայմանավորվածությունների իրագործման համար հուսալի միջազգային մեխանիզմներ են հարկավոր։

armeniasputnik.am