Բաքուն դեմ է վի Հայաստանի կողմից Ղարաբաղում ճանապարհ կառուցելուն
Մարտ 25, 2023 07:39 Asia/Tehran
ԱՀ ՊՆ-ն անօրինական է անվանել Հայաստանի կողմից Ղարաբաղում ճանապարհի կառուցումը։
Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ն երեկ ուրբաթ հայտարարություն է տարածել՝ պահանջելով, որեպսզի Հայաստանը դադարեցնի Ղարաբաղում ճանապարհի կառուցումը:
Նախարարությունը հայտարարել է, որ հայկական զինված ուժերը «ապօրինաբար և հակառակ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության, շարունակում են իրենց անօրինական գործունեությունը Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայրում»։
Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության աճի ֆոնին, ՌԴ ԱԳՆ-ն հինգշաբթի օրը մտահոգություն է հայտնել Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ, Բաքվին և Երևանին հորդորելով վերսկսել խաղաղության բանակցությունները։