Ռուսատսանն Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի հետ սահմանին հրադադարը խախտելու մեջ
https://parstoday.ir/hy/news/armenia-i195962-Ռուսատսանն_Ադրբեջանին_մեղադրել_է_Հայաստանի_հետ_սահմանին_հրադադարը_խախտելու_մեջ
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է. «Շաբաթ օրն Ադրբեջանի մի խումբ զինվորներ Շուշիի շրջանում հատել են շփման գիծը, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածության խախտում է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 26, 2023 04:24 Asia/Tehran
  • Ռուսատսանն Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի հետ սահմանին հրադադարը խախտելու մեջ

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է. «Շաբաթ օրն Ադրբեջանի մի խումբ զինվորներ Շուշիի շրջանում հատել են շփման գիծը, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածության խախտում է»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ ասված է. «Ռուս խաղաղապահները միջոցներ են ձեռնարկում լարվածության սրումը կանխելու և սադրիչ գործողությունները կանխելու համար»։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ վերահսկողության տակ է առել Ղարաբաղի տարածաշրջանի որոշ երկրորդական ճանապարհներ։
Նախարարության տարածած հայտարարության մեջ ասված է. «Ադրբեջանի բանակը  ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ՝ Հայաստանից զենք տեղափոխելու համար Լաչինից հյուսիս ընկած ճանապարհների օգտագործումը կանխելու ուղղությամբ»։
2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։ Երևանը հայտարարել է, որ Բաքուն այդ քայլով Ղարաբաղի հայերին ցեղասպանելու նպատակ է հետապնդում: