Եվրախորհրդի նախագահը մտահոգություն է հայտնել Բաքվի և Երևանի միջև լարվածության կապակցությամբ
Եվրոպայի խորհրդի նախագահը Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել երկու երկրների միջև լարվածության աճի կապակցությամբ։
«Անատոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում, Շառլ Միշելը խնդրել է փոխզիջումային լուծումներ փնտրել և ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել լարվածությունը Հարավային Կովկասում:
2022 թվականի դեկտեմբերի 12-ին ադրբեջանական ուժերի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից հետո, Երևանի և Բաքվի միջև լարվածությունը սրվել է: Շրջափակման մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղի հայերի համար առաջացել է վառելիքի և սննդի պակաս:
Արդարադատության միջազգային դատարանը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը, որը համարվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը: