Սիսիան և Անի խոշորացված համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է․ Նիկոլ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i196042-Սիսիան_և_Անի_խոշորացված_համայնքների_ընտրողների_վստահությունը_պարտավորեցնող_է_Նիկոլ_Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավորեցնող է համարում Սիսիան և Անի համայնքների ընտրողների վստահությունը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ անդրադարձել է Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին։
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մարտ 27, 2023 06:19 Asia/Tehran
  • Սիսիան և Անի խոշորացված համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավորեցնող է համարում Սիսիան և Անի համայնքների ընտրողների վստահությունը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ անդրադարձել է Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին։

«Սիսիան և Անի խոշորացված համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է եւ սիրելի։ Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը և Կա՜ Ապագա»,- գրել է Փաշինյանը։

Անի համայնքում ընտրելու իրավունք ունեցող 15 հազար 934 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 9869 մարդ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 5180 քվե, 3134 քվե ստացել է «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, «Հայկական երազանք» կուսակցությունը ստացել է 795, իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 744 ձայն։

Սիսիան համայնքում ընտրելու իրավունք ունեցող 22 հազար 890 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 11 հազար 355 մարդ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 7325 ձայն, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 2553 ձայն, իսկ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ստացել է 1443 քվե։