Մեկնաբանություն-Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև լարվածությունը թևակոխել է վտանգավոր փուլ
Հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում բախումների ավելացմամբ, հակամարտող կողմերի միջև լարվածությունը թևակոխել է վտանգավոր փուլ:
Իրավիճակը սրվել է, չնայած այն հանգամանքին, որ վերջին օրերին Երևանն ու Բաքուն հայտարարել են խաղաղության համաձայնագրի ստորագման մասչն:
Շփման գծում իրավիճակի սրումը վկայում է այն մասին, որ հակամարտող կողմերի միջև դեռևս առկա է անվստահություն և նրանցից ոչ մեկը պատրաստ չէ զիջման:
ՌԴ ՊՆ-ն օրերս հայտարարել է. «Ադրբեջանի մի խումբ զինվորներ Շուշիի շրջանում հատել են շփման գիծը, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածության խախտում է: Ռուս խաղաղապահները միջոցներ են ձեռնարկում՝ կանխելու լարվածության սրումը և սադրիչ գործողությունները»։
Կասկածից վեր է, որ ռուս-ուկրաինական պատերազմը, որը Կիևին Արևմուտքի լայնածավալ աջակցության պայմաններում շարունակվում է, չի ազդել հարավային Կովկասի հարցերի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման վրա:
Օրերս Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ այդ երկրի բանակն իր վերահսկողության տակ է առել Ղարաբաղի մի շարք երկրորդական ճանապարհներ: Այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ Ալևի կառավարությունն արտաքին ուժերի դրդմամբ, փորձում է իր պահանջները պարտադրել Հայաստանին և նույնիսկ Ռուսաստանին: Սակայն դժվար թե այդ ջանքերն արդյունավորվեն, քանի որ Ռուսաստասնը տարածաշրջանում ունի հզոր ռազմական ենթակառուցվածք: Իսկ արտաքին ուժերը հենվում են միան Ադրբեջանի ռազմական հնարավորությունների վրա: Այդ ուժերը Կովկասում ռազմական տեղաշարժի հնարավորություն չոնեն և կարող են սահմանափակվել միայն Ռուսաստանի կամ տարածաշրջանի այլ երկրների նկատմամբ տնտեսական կամ քաղաքական քայլերով:
Ադրբեջանը Հայաստանին բազմիցս մեղադրել է Ստեփանակերտ-Ղեյբալիշան-Լիսագոր լեռնային ճանապարհը Ղարաբաղ զենք տեղափոխելու համար օգտագործելու մեջ։
Թեև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակվում են, Ադրբեջանի բանակի վերջին ռազմական տեղաշարժերը կարող են հիմք դառնալ Ղարաբաղյան երրորդ պատերազմի բռնկման համար: Այդ պատճառով, ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ռուս խաղաղապահները միջոցներ են ձեռնարկում լարվածությունը և սադրիչ գործողությունները կանխելու ուղղությամբ:
Ստեղծված իրավիճակում Հայաստանի իշխանությունները միջազգային հանրությունից ակնկալում են, որ Ղարաբաղի հայերի իրավունքները կիրացվեն, իսկ երկկողմ ու բազմակողմ համաձայնագրերը խախտողները կպատժվեն:
Անցած շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ադրբեջանի կողմից միջազգային պայմանագրերի անպատիժ խախտումը խրախուսում է Բաքվին դիմել նոր սադրիչ քայլերի»: Երևանը միջազգային հանրությունից ակնկալում է դատապարտել Ադրբեջանի գործողությունները, սակայն միջազգային ասպարեզում կարծես թե այս հարցի շուրջ կոնսենսուս չկա: