Փորձագետ. Իրանը չի լռի, եթե Բաքուն որևէ քայլ ձեռնարկի ՀՀ Սյունիքի մարզում
(last modified Mon, 03 Apr 2023 08:04:08 GMT )
Ապրիլ 03, 2023 11:34 Asia/Tehran
  • Փորձագետ. Իրանը չի լռի, եթե Բաքուն որևէ քայլ ձեռնարկի ՀՀ Սյունիքի մարզում

Միջազգային հարցերով փորձագետ Մեհդի Խորսանդը նշել է. «Եթե Բաքուն փորձի որևէ քայլ ձեռնարկել Հայաստանի Սյունիքի մարզում, դա միանշանակ կվնասի Իրանին և Թեհրանը չի լռի»:

Նա հավելել է. «Հարավային Կովկասի զարգացումները պետք է քննարկել ավելի լայն ձևաչափով, քան միան Հայաստանն ու Ադրբեջանը: Քանի որ տարածաշրջանային  դերակատարներ Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը և արտատարածաշրջանային դերակատարներ Եվրամիությունը՝ Ֆրանսիայի գլխավորությամբ, Սիոնիստական ռեժիմը  և ավելի փոքր չափով Միացյալ Նահանգները, ներգրավված են այս պատմության մեջ: Նրանցից յուրաքանչյուրը կատարում է իր դերը»: 
Փարձագետը նշել է. «Թուրքիան ցանկանում է Նախիջևանի ու Հայաստանի հարավի միջոցով ցամաքային կապ հաստատել Ադրբեջանի հետ, որպեսզի շրջանցի աշխարհաքաղաքական  առումով Իրանի առավելությունը»
Նրա խոսքով. «Իսրայելը, որպես դերակատար, որը կարող է իրականացնել Իրանի հարևանությամբ գտնվող տարածքներն ապակայունացնելու  գաղափարները, Ադրբեջանի  և Հայաստանի միջև լարվածությունը համարում է Իրանի վրա փոխադարձ ճնշում գործադրելու հիանալի հնարավորություն, որպեսզի կարողանա արձագանքել Իրանի   գլխավորոած Դիմադրության շարժման ճնշմանը»: