Ամերիկյան ռազմական պատվիրակությունն այցելել է Հայաստանի ռազմական ուսումնական կենտրոններ
Ապրիլ 10, 2023 07:02 Asia/Tehran
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 5-7-ը Հայաստան է այցելել ԱՄՆ բանակի եվրաաֆրիկյան տարածքի շտաբի պետի տեղակալ, գեներալ Պատրիկ Էլիսի գլխավորած պատվիրակությունը:
Հաղորդագրության մեջ ասված է, որ գեներալ Էլիսը ՀՀ ՊՆ պաշտոնյաների հետ քննարկել է բանակի պատրաստվածության, համատեղ զորավարժությունների անցկացման և գիտելիքի փոխանակման լավագույն մեթոդների հետ կապված հարցեր:
Ամերիկյան պատվիրակությունն այցելել է հայկական բանակի տեխնիկական և ուսումնական հաստատություններ, ինչպես նաև ՊՆ խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոն։
ԱՄՆ-ն փորձում է մեծացնել իր ազդեցությունը Հայաստանում, սակայն Մոսկվան չի ողջունում Երևանի և Վաշինգտոնի համագործակցությունը, հատկապես՝ ռազմական հարցերում: