Ադրբեջանցիները հայտնվել են Սիսիանում, թակել համայնքի բնակիչների մեկի դուռը
Ապրիլ 10, 2023 08:55 Asia/Tehran
Երեկ Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել:
Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց համայնքի վարչական ղեկավար Գոռ Հովհաննիսյանը։
«Ադրբեջանցիները բնակիչներից մեկի դռան զանգն են տվել։ Դուռը բացած կինն անմիջապես դիմել է ոստիկանություն, և ոստիկաններն էլ շատ արագ եկել են»,–ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` իրավապահները զբաղվում են այդ հարցով, համայնքում իրավիճակը հանգիստ է, խուճապ չկա։
armeniasputnik.am