Ալիև. Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները պետք է կարգավորվեն
https://parstoday.ir/hy/news/armenia-i197080-Ալիև._Ադրբեջանի_ու_Հայաստանի_հարաբերությունները_պետք_է_կարգավորվեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները սպասվածի նման հարթ չեն ընթանում, սակայն Բաքուն հավատարիմ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 11, 2023 04:11 Asia/Tehran
  • Ալիև. Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները պետք է կարգավորվեն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները սպասվածի նման հարթ չեն ընթանում, սակայն Բաքուն հավատարիմ է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը:

Interfax-ի փոխանցմամբ՝ Ղազախստան կատարած այցի ընթացքում, Իլհամ Ալիևը հայտարարել է. «Իմ ղազախ գործընկեր Կասիմ-Ժոմարտ Տոկաևին տեղեկացրել եմ Հայաստանի հետ բանակցային գործընթացի ներկա վիճակի մասին»։
Նա հավելել է. «Մենք տրամադրված ենք հարաբերությունների կարգավորմանը և ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտին: Ադրբեջանն առաջարկել է սկսել աշխատանքը խաղաղության պայմանագրի շուրջ, և այդ աշխատանքը փաստացի սկսվել է, բայց այն այնքան հարթ չի ընթանում, որքան մենք ուզում էինք»։
Ադրբեջանի նախագահը նշել է. «Խաղաղության պայմանագրին  այլընտրանք չկա, և չնայած երեսուն տարվա օկուպացիայի տխուր պատմությանը և Ադրբեջանի ժողովրդի տառապանքներին ու ավերածություններին, որոնք մենք վերականգնել ենք, երկու հարևանների հարաբերությունները պետք է կարգավորվեն»:
Նրա խոսքով. «Մենք նայում ենք ապագային և կարծում ենք, որ հնարավոր է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ՄԱԿ-ի կանոնադրության, սահմանների անձեռնմխելիության, միջազգային իրավունքի բոլոր հիմնարար նորմերի և սկզբունքների հիման վրա հասնել խաղաղության պայմանագրի, որը կշրջի երկարաժամկետ թշնամության էջը»: 
Միևնույն ժամանակ, Հայաստանի ԱԳՆ-ն  հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստվում է ներխուժել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան և ցեղասպանության ենթարկել այնտեղ ապրող հայերին: