Սոթքի ոսկու հանքի աշխատանքը դադարեցվել է, աշխատակիցները տարհանվել են
https://parstoday.ir/hy/news/armenia-i197138-Սոթքի_ոսկու_հանքի_աշխատանքը_դադարեցվել_է_աշխատակիցները_տարհանվել_են
Սոթքի ոսկու հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, աշխատակիցներին ստիպված են եղել տարհանել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին «Գեոպրոմայնինգ» ընկերությունից։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Ապրիլ 11, 2023 14:54 Asia/Tehran
  • Սոթքի ոսկու հանքի աշխատանքը դադարեցվել է, աշխատակիցները տարհանվել են

Սոթքի ոսկու հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, աշխատակիցներին ստիպված են եղել տարհանել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին «Գեոպրոմայնինգ» ընկերությունից։

«Ժամը 17։15-ի սահմաններում փոխհրաձգություն սկսվեց, ընկերությունը ստիպված եղավ դադարեցնել հանքի աշխատանքը և տարհանել անձնակազմին աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս պահին հանքը չի աշխատում», - հայտնեցին ընկերությունից։

Հիշեցնենք` ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով` հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։ Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։

Ըստ ԶԼՄ–ների` վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրել էր, որ իրավիճակը լարվել է նաև Վարդենիսում։

armeniasputnik.am