Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են մեր առաջարկը. ՌԴ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i197248-Հայաստանն_ու_Ադրբեջանն_ընդունել_են_մեր_առաջարկը._ՌԴ_ԱԳՆ
Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներն ընդունել են Ռուսաստանի առաջարկը՝ խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնելու վերաբերյալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2023 14:47 Asia/Tehran
  • Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են մեր առաջարկը. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի գործընկերներն ընդունել են Ռուսաստանի առաջարկը՝ խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնելու վերաբերյալ։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով` Ռուսաստանի ջանքերը՝ ամեն կերպ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին  խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում, չեն թուլանում։

«Գործընկերներն ընդունել են մեր առաջարկը՝ երկկողմ բանակցությունների հաջորդ փուլը մեր տարածքում անցկացնելու վերաբերյալ: Մենք կհայտարարենք այն ժամկետները, երբ ամեն ինչ վերջնականապես կհամաձայնեցվի, և երբ կարող ենք հրապարակել այդ տեղեկատվությունը», - ասել է Զախարովան։

tert.am