Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի չորս խախտում. ՌԴ ՊՆ
Ապրիլ 13, 2023 07:37 Asia/Tehran
ԼՂ Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի չորս խախտում։
Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ, քննություն է անցկացնում:
Ապահովվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռի ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը:
Խաղաղապահները անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման նպատակով շարունակում են փոխգործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
news.am
Պիտակ