ՀՀ-ն առևտրական կցորդ կունենա Գերմանիայում
(last modified Fri, 14 Apr 2023 08:17:42 GMT )
Ապրիլ 14, 2023 11:47 Asia/Tehran
  • ՀՀ-ն առևտրական կցորդ կունենա Գերմանիայում

Կառավարության որոշմամբ Գերմանիայում ՀՀ առևտրական կցորդի հաստիք կստեղծվի:

PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ Գերմանիայում ՀՀ առևտրական կցորդի հաստիք կստեղծվի: Ըստ հիմնավորման՝ գերմանական կողմի հետ քննարկվում է Հայաստանում ներդրումային խոշոր ծրագրերի իրականացումն արդյունաբերության, այդ թվում՝ մետալուրգիայի, քիմիայի, մեքենաշինության, այլընտրանքային էնէրգետիկայի, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։

ԳԴՀ-ում ՀՀ առևտրական կցորդի առջև դրված են հետևյալ խնդիրները՝ ՀՀ-ի և ԳԴՀ-ի միջև բազմակողմանի և փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանն աջակցելը, երկու երկրների միջև արտաքին առևտրատնտեսական հարաբերություններում ՀՀ պետական շահերի պաշտպանությանը նպաստելը և այլն:

Առևտրական կցորդի հաստիքի ստեղծումը հնարավորություն կընձեռի նաև առավել օպերատիվ կերպով տեղեկատվություն ստանալ ԳԴՀ տնտեսական իրավիճակի, արտաքին տնտեսական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրության մասին, ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ նմանատիպ տեղեկությունն հաղորդել ԳԴՀ շահագրգիռ մարմիններին:

panaramenia.am