Մեկնաբանություն- Իլհամ Ալիևը կրկին սպառնացել է հայերին
https://parstoday.ir/hy/news/armenia-i197762-Մեկնաբանություն_Իլհամ_Ալիևը_կրկին_սպառնացել_է_հայերին
Հայ-ադրբեջանական սահմանին շփման գծում իրավիճակի լարվածությանը զուգահեռ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել է Ղարաբաղի հայերին մտարել այդ տարածաշրջանից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2023 06:58 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իլհամ Ալիևը կրկին սպառնացել է հայերին

Հայ-ադրբեջանական սահմանին շփման գծում իրավիճակի լարվածությանը զուգահեռ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել է Ղարաբաղի հայերին մտարել այդ տարածաշրջանից:

Ալիևը հայտարարել է. «Լեռնային ղարաբաղի հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ հեռանան այդ շրջանից»: 
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի   նկատմամբ Ադրբեջանի   ինքնիշխանության հարցը պետք է լուծվի մարդու իրավունքի շրջանակում: Նա հավելել է. «Ղարաբաղի հայերը լիակատար ազատություն ունեն ընդունելու Ադրբեջանի  քաղաքացիությունը: Բաքուն հարգում է նրանց մարդու և ժողովրդավարական իրավունքները»:
Ալիևը նշել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մի մասն է և այդ շրջանի խնդիրները Բաքվի ներքին գործն են: Նա նշել է. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոչ մի երկրի հետ չենք քննարկում մեր ներքին հարցերը»։
Ալիևի այս հայտարարությունները նրա երևակայության արդյունքն են: Հավատալով ռազմական աջակցության մասին մի քանի երկրների խոստումներին, որոնք իրենք իրենց անվտանգությունն ապահովելու հնարավորություն չունեն, Ալիևը կարծում է, թե Ադրբեջանը վերածվել է տարածաշրջանային ու համաշխարհային գերտերության: Մինչդեռ նրա հակասական գործողությունները կարող են սպառնալ երկրի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը:
Հարկ է նշել նաև, որ Ալիևի վերջին հայտարարությունը հնչել է մի իրավիճակում, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միչև կնքված խաղաղության փաստաթղթից համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հայերի կարգավիճակը պետք է որոշվի ելնելով նրանց ինքնորոշման իրավունքի սկզբունքից և հանրաքվեի միջոցով: Փաստաթութղը ստորագրվել է ԵԱՀԿ Մինսկի  խմբի ջանքերի շրջանակներում: 
Արձագանքելով Ալիևի վերջին հայտարարությանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է հնարավորինս շուտ խաղղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, հավելելով. «Պայմանագրի ստորագրումը հնարավոր կլինի, եթե երկու երկրները փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և պարտավորվեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չներկայացնել: Ադրբեջանի նախագահի հետ այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սոչիում և Պրահայում»:
Նա հավելել է. «Խաղաղությունը հնարավոր է, եթե մենք մեր բոլոր միջազգային հարաբերություններում ոչ միայն այսօրվա, այլ նաև ապագայի համար հստակ արձանագրենք, որ ՀՀ ենք ճանաչում 29 հազար 800 քկմ տարածք, ավելի կոնկրետ՝ հայկական ԽՍՀ տարածքը, որում մենք 1991-ին անկախություն ենք ստացել»:
Փարձագետները նշում են, որ Փաշինյանի հայտարարությունն ավելի իրատեսական է: Քանի որ ընդգծելով ՀՀ տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը, նա միևնույն աժմանակ փորձում է դադարեցնել Ղարաբաղի հայերին ցուցաբերվող աջակցությունը և Ղարաբաղի հարցը և այնտեղ բնակվող հայերի հարցն ընդունել որպես Բաքվի ներքին խնդիր: 
Ու չնայած Հայաստանի այս քայլին, Ալիևը, օտարներին հաճոյանալու համար, շարունակում է  սպառնալ Հայաստանին ու Ղարաբաղի հայերին: Մինչդեռ այդ սպառնալիքները վտանգավոր են խաղաղության իրականացման համար և կարող են սրել տարածաշրջանի ժողովուրդների խնդիրները։ Միաժամանակ ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի ուղղակի սպառնալիքները կհանգեցնեն տարածաշրջանի ժողովուրդների միջև թշնամանքի։