Հավանական է,որ Հայաստանը հայտնվի աշխարհաքաղաքական և ռազմավարական փակուղու մեջ
https://parstoday.ir/hy/news/armenia-i199504-Հավանական_է_որ_Հայաստանը_հայտնվի_աշխարհաքաղաքական_և_ռազմավարական_փակուղու_մեջ
Իրանի արտաքին քաղաքականության դիվանագետ,  Կովկասի հարցերով փորձագետ Աբոլֆազլ Զոհրեվանդն ասել է. -«Հայաստանի  տարածքով Հյուսիս-Հարավ միջանցքի իրականացմամբ այս երկիրը թևակոխելու է տնտեսական և սոցիալական զարգացումների նոր փուլ։ Բայց եթե այս ճանապարհը  հատկապես Ադրբեջանի Հանրապետության ճնշումների պատճառով չգործարկվի,, Հայաստանը փաստորեն կհայտնվի աշխարհաքաղաքական և ռազմավարական փակուղու մեջ»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 15, 2023 15:42 Asia/Tehran
  • Հավանական է,որ Հայաստանը հայտնվի  աշխարհաքաղաքական և ռազմավարական փակուղու մեջ

Իրանի արտաքին քաղաքականության դիվանագետ,  Կովկասի հարցերով փորձագետ Աբոլֆազլ Զոհրեվանդն ասել է. -«Հայաստանի  տարածքով Հյուսիս-Հարավ միջանցքի իրականացմամբ այս երկիրը թևակոխելու է տնտեսական և սոցիալական զարգացումների նոր փուլ։ Բայց եթե այս ճանապարհը  հատկապես Ադրբեջանի Հանրապետության ճնշումների պատճառով չգործարկվի,, Հայաստանը փաստորեն կհայտնվի աշխարհաքաղաքական և ռազմավարական փակուղու մեջ»։

Զոհրեվանդն ասել է.-«Թեև Հայաստանի գոյատևման, աճի և զարգացման ճանապարհը Իրանով է անցնում, բայց Երևանը մի փոքր ուշացումով  է մտածել այդ մասին։ Սակայն միջազգային բեռնափոխադրումների նոր երթուղի  գործարկելու  կապակցությամբ ՀՀ վարչապետի վերջին հրամանը ռազմավարական նշանակություն ունի»:

Իրանցի  դիվանագետը հավելել է. -«Եթե Սյունիքի մարզում 8 կիլոմետր երկարությամբ թունել կառուցվի, ապա Սյունիք-Երևան  ճանապարհը հեշտությամբ կբացվի։ Սյունիքում թունելի կառուցումը թույլ կտա հայերին դուրս գալ բնական փակուղուց և ապահովել տարանցման հնարավորություն, իսկ հյուսիս-հարավ միջանցքի հիմնական ճյուղը կձգվի մինչև Երևան»։