Հայաստանը և Թուրքմենստանը վճռական են ընդլայնել երկկողմ առևտրային հարաբերությունները
(last modified Thu, 22 Jun 2023 13:12:26 GMT )
Հունիս 22, 2023 16:42 Asia/Tehran
  • Հայաստանը և Թուրքմենստանը վճռական են ընդլայնել երկկողմ առևտրային հարաբերությունները

 Երեւանում Թուրքմենստանի դեսպանը հանդիպել է Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի  նախագահի  և   Թուրքմենստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ հետ: Հանդիպման ժամանակ կողմերը  քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների  ընդլայնման հետ կապված հարցեր: 

 ՖԱՐՍ լրատվական  գործակալության հաղորդման համաձայն, Երևանում Թուրքմենստանի դեսպան Մուհամմեդ Գոլդի Այազովի,   Հայաստանի  Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանի և Թուրքմենստանի  Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Կարեն Իվանովի  միջև կայացած հանդիպման ժամանակ  առաջարկություններ են արվել թուրքմենա-հայկական համատեղ ընկերությունների ստեղծման, Թուրքմենստանի տարածքում անցկացվելիք  միջազգային գիտաժողովներին և ցուցահանդեսներին հայկական ընկերությունների մասնակցության կազմակերպման վերաբերյալ։

Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչը հանդիպման ժամանակ անդրադարձավ   տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում Թուրքմենստանի զգալի կարողություններին։

Թուրքմենստանի դեսպանը հանդիպել և զրուցել է նաև Հայաստանի արդյունաբերողների և  գործարարների միության ներկայացուցիչների հետ։

 

Հանդիպման ընթացքում Հայաստանի արդյունաբերողների և  գործարարների միության փոխնախագահը  ասել է,որ հայ գործարարները  հետաքրքրված են թուրքմեն գործընկերների հետ առևտրային  կապերի հաստատմամբ: