Բաքուն արցախահայերին օգնություն է առաջարկում Աղդամով
https://parstoday.ir/hy/news/armenia-i202972-Բաքուն_արցախահայերին_օգնություն_է_առաջարկում_Աղդամով
Բաքուն արցախահայերին օգնություն է առաջարկում Աղդամով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 14, 2023 08:24 Asia/Tehran
  • Բաքուն արցախահայերին օգնություն է առաջարկում Աղդամով

Բաքուն արցախահայերին օգնություն է առաջարկում Աղդամով:

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության ղեկավարի հետ հանդիպմանն ասել է, թե Ղարաբաղի հայերի կարիքները բավարարելու համար Բաքուն չի բացառում Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով օգնություն ցուցաբերելու հնարավորությունը։

Միաժամանակ Բայրամովը հայտարարել է նաև բժշկական նպատակներով Լաչինով հայերի անցման հնարավորության մասին, եթե դա լինի Կարմիր խաչի միջնորդությամբ և անցակետի կանոնների պահպանմամբ։

Ըստ Բաքվի՝ հանդիպմանը քննարկվել են նաև Ստեփանակերտում միջազգային կառույցի գործունեությանը վերաբերող հարցեր:

azatutyun.am